«Քարթու» հիմնադրամը ռեգբիի բազա է նվիրել Բաթումիի քաղաքապետարանին

«Քարթու» հիմնադրամը Բաթումիում գտնվող ռեգբիի զարգացման բազան նվիրել է քաղաքապետարանին:Աջարիայի կառավարության տեղեկատվությամբ` համալիրի տարածքը  4.5 հեկտար է: Ժամանակակից չափանիշներին  համապաստասխանող բազան ընդգրկում է 3 հրապարակ: Հիմնականը նախատեսված է 2.500 հանդիսատեսի համար, մյուսը` 500, իսկ երրորդը նախատեսված է ֆիզիկական ակտիվության համար:

Ռեգբիի բազան եվրոպական չափանիշներին համապատասխանող լուսավորում ունի, ինչը հնարավորություն է տալիս մարզվել և խաղեր կազմակերպել նաև գիշերային ժամերին:

Բազայի շինարարական աշխատանքները սկսվել են  2014 թվականին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 7 միլիոն 355 հազար լարի, որից ավելի քան 3,5 միլիոնը` Բաթումիի քաղաքապետարանի բյուջեից:

Լուսանկարը` jako.fm

Թողնել պատասխան