Բոլնիսիի Մուշևան գյուղում կորոնավիրուսի ևս 4 դեպք է արձանագրվել

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք է արձանագրվել: Բոլորի վարակման աղբյուրները հայտնի են:

Ինչպես հաղորդում են Բոլնիսիի մունիցիպալիտետից, վարակվածներից երեքի ստուգման համար անհրաժեշտ նյութերը նախօրեին են լաբորատորիա ուղարկվել, իսկ չորրորդը ստուգվել է Բոճորաշվիլիի անվան կլինիկայում:

Կորոնավիրուսով վարակված անձինք Թբիլիսի են տեղափոխվել:

Նախօրեին լաբորատորիա է ուղարկվել թվով 97 թեստ, այստեղից 88-ը Մուշևանից է եղել, 9-ը՝ Բոլնիսի քաղաքից: Այս գյուղում ու Բոլնիսի քաղաքաում ընդհանուր առմամբ 54 վարակման դեպք է հաստատվել: Ապրիլի 25-ից գյուղում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանված: Վերջին տվյալներով, Բոլնիսիի մունոցոպալիտետում կորոնավիրուսի 160 դեպք է հաստատվել, այստեղից 66-ն ապաքինվել է, երեքը՝ մահացել:

Հիշեցնենք՝ մայիսի 19-ից խիստ կարանտինային ռեժիմից դուրս է եկել Բոլնիսիի մի քանի գյուղ: