Թբիլիսիի և Ռուսթավիի միջև կվերականգնվի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը. Կալաձե

Լուսանկարը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, քաղաքապետարանը նախատեսում է Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների միջև թույլ տալ երթևեկել քաղաքային տրանսպորտով՝ ավտոբուսներով:

«Կարևոր նորություններ ունենք․ կվերականգնվի Թբիլիսիի և Ռուսթավիի միջև տրանսպորտային կապը։ Օրվա ընթացքում այս ուղղությամբ ավելի քան 30 հազար մարդ երթևեկելու կարիք է ունենում: Հետևաբար, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել այդ մարդկանց հասարակական տրանսպորտով», — ասել է Կալաձեն։