Լարին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանում

Լարին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանում: Մեկ ամերիկյան դոլարի արժեքը առևտրային բանկերում կազմում է 2 լարի 73 թեթրի: Փորձագետների կանխատեսմամբ լարիի արժեզրկումը դեռ կշարունակվի:

Առկա իրավիճակը հաշվի առնելով տնտեսագետներն ու ֆինանսիստերը գնաճ են կանխատեսում են: Վերլուծաբանները կառավարությանը մի քանի առաջարկություն են արել, այդ թվում բանկային հատվածում սահմանափակումների վերացում և հարկերի նվազեցում:

Նրանք, ովքեր երկար ժամանակ ազգային արժույթի արժեզրկման պատճառներն են ուսումնասիրում, հայտնում են, որ կառավարությունը և կենտրոնական բանկը սխալ քաղաքականություն են վարում, ինչը իրավիճակը փուլ առ փուլ բարդացնում է: Գրում է Rustavi 2-ը։