Սպանություն կատարելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Թբիլիսիի Գոգոլիի փողոցում գտնվող տներից մեկում մինչև 40 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել։

Ըստ առկա տեղեկության՝ մեկ անձ ձերբակալվել է սառը զենքով դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։