Կվիրիկաշվիլին հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կարլո Կալենդային:

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ`  հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Վարչապետի խոսքերով` Իտալիան Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է:  2016 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 23%-ով: Կվիրիկաշվիլին նաև հավելել է, որ Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության համար:

Կողմերը հույս են հայտնել, որ Հռոմում տեղի ունեցած բիզնես-ֆորումի շնորհիվ  իտալացի ներդրողներին էլ ավելի կհետաքրքրի  Վրաստանի ներդրումային ներուժը: Գիորգի Կվիրիկաշվիլին Կարլո Կալենդային ծանոթացրել է 4 կետերից բաղկացած բարեփոխումների ծրագրին, որը ուղղված է  տնտեսական, մարդու, կապիտալի և էֆեկտիվ կառավարմանը:

Թողնել պատասխան