Հետախուզական ծառայությունը կփոխանցվի ՊԱԾ-ին

Վրաստանի վարչապետի ենթակայության տակ գտնվող հետախուզական ծառայությունը կփոխանցվի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կառավարմանը, և կստեղծվի ՊԱԾ ենթակայության մարմին նոր անվամբ՝ «Ազգային հետախուզական գործակալություն»։

Օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է, և դրա հեղինակները «Վրացական երազանք»-ի պատգամավորներն են։

Նախագծերը ներկայացնում են գործակալության լիազորությունները, կառուցվածքը, կազմակերպչական համակարգը, ֆինանսավորման մեխանիզմները և աշխատողների իրավունքների երաշխիքները։ Ընդգծվում է նաև գործակալության գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը։