ՀՀ-ից ՌԴ արտահանձնման վտանգ է սպառնում ևս մեկ վրացի մարտիկի

Հայաստանից Ռուսաստան արտահանձնման վտանգ է սպառնում ևս մեկ վրացի մարտիկի՝ Վանո Սաբաշվիլիին։

Ըստ նրա ընկերների` Սաբաշվիլին տեղյակ չէր, որ գտնվում է Ռուսաստանի միջազգային հետախուզման ցանկում։ Առանց խնդիրների նա հատել է Վրաստանից վերահսկվող սահմանը, բայց ձերբակալվել է հայկական կողմում։ Վրացի ռազմիկը ձերբակալվել է սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանում ծառայողական գործուղման ընթացքում։

Վանո Սաբաշվիլին Վրաստանի զինված ուժերում ծառայել է ութ տարի։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբնական փուլում նա կռվել է միջազգային լեգեոնի կազմում։ Պայմանագրի ավարտից հետո Սաբաշվիլին վերադարձել է հայրենիք։ Ավելի ուշ Դոնեցկի դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից կռվելու համար։

Վրացի ռազմիկի Ռուսաստանին արտահանձնման հարցը պետք է որոշի Հայաստանի դատարանը։ Մինչ որոշումը կայացվի, Ռուսաստանն ունի 40-օրյա ժամկետ՝ Սաբաշվիլիի դեմ մեղադրանքը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու համար։

Ներկայումս Հայաստանի բանտում արտահանձնման ժամկետի պայմանով գտնվում է նաև ևս մեկ ռազմիկ՝ Գիորգի Կինոիանին։

Ավելին կարդացեք ստորև։

Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ՀՀ-ում ձերբակալվել է