«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կենտրոնացել է Վրաստանի և Հայաստանի միջև «շատ բազմակողմանի հարաբերությունների» վրա, որոնք, նրա խոսքով, «հիմնված են ռազմավարական համագործակցության, ժողովրդավարական արժեքների, մեր երկրների ինքնիշխանության, ինչպես նաև երկու երկրների՝ եղբայրական ազգերի, քրիստոնեական արժեքների և ապագայի տեսլականի վրա»։
Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման, և Հայաստանը գնահատում է «Վրաստանի աջակցությունը այս հարցում»։
Միխեիլ Կղավելաշվիլին նշել է. «Աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք շարունակում ենք խորացնել մեր երկրների միջև սերտ քաղաքական, տնտեսական և մարդկային կապերը»։
Նա ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վրաստանի անվերապահ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-16-ին Կղավելաշվիլին իր առաջին այցը կատարեց Ադրբեջան, որի շրջանակներում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետին։
Նշենք. Ադրբեջանը և Հայաստանը պատկանում են այն մի քանի երկրների թվին, որոնք շնորհավորել են Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրվելու կապակցությամբ։