Շփման գծում 51 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության ծառայության տվյալներով, միայն օգոստոսին «պետական ​​սահմանի բոլոր հատվածներում» ձերբակալվել է 51 քաղաքացի:

Օսական կողմի փոխանցմամբ՝ օգոստոսին ձերբակալվածներից 31-ին վարչական տույժի են ենթարկել, 2 քաղաքացու վտարել են, մյուսներին՝ նախազգուշացում է արվել:

Ռուս զինվորները Հարավային Օսիայի ուղղությամբ շփման գծի մոտ պարբերաբար ձերբակալում են Վրաստանի քաղաքացիների` «սահմանը ապօրինի հատելու» մեղադրանքով և տանում Հարավային Օսիա, որից հետո սովորաբար տուգանք վճարելուց հետո ազատ են արձակում։ Սակայն, որոշ դեպքերում, Վրաստանի քաղաքացիները տարիներ կամ ամիսներ շարունակ պահվում են Հարավային Օսիայի բանտում։