Աղետի գոտում հայտնաբերել են երկրորդ դին

Փրկարարները Գուրիայի աղետի գոտում հայտնաբերել են երկրորդ մարդու դի։ Ըստ ՆԳՆ-ի՝ ևս մեկ քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Օգոստոսի 8-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով տուժել են Գուրիայի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղեր։

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների բաժանմունքից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հունը վարարել է, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։

Աղետ Գուրիայում․ հայտնաբերվել է մեկ դեռահասի դի