Հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի կապակցությամբ ևս 9 անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության երեկ երեկոյան հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվել է ևս 8 անձ. ճեպազրույցի ժամանակ Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարել է, որ 4 անձ դեռևս ազատության մեջ է։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 187-րդ, 222-րդ, 225-րդ և 317-րդ հոդվածներով։

Այսօր առավոտյան վերոնշյալ ակցիայի կապակցությամբ ձերբակալվել է ևս մեկ անձ՝ 1987 թվականին ծնված Ա.Ս.-ն։ Մինչ օրս նշված գործով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 45 մարդ։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։