Հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված 64 անձանց մեղադրանքները դեռևս պարզաբանվում են

Դատախազությունը հայտնել է, որ պարզաբանում է հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված 64 անձանց մեղադրանքները։ Նրանցից մեկին՝ Նանա Սադերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ կառավարությունը տապալելու հրապարակային կոչ։

«Շարունակվում է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ձերբակալված 64 անձանց մեղադրանքների պարզաբանման ընթացակարգը. նրանք մեղադրվում են ռազմավարական օբյեկտ զավթելու խմբակային փորձի, խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և մասնակցության, նաև Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական ​​իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի համար։

63 անձանց մեղադրանքները պարզաբանվում են միայն քրեական արարքի ձևակերպման և նկարագրության մեջ, և որակավորումը չի փոխվում։
Մեկ մեղադրյալի՝ Նանա Սանդերի դեմ մեղադրանքները պարզաբանվում են որակավորման մասում։ Սանդերին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի համար (խմբակային բռնության կազմակերպում), նաև 225-րդ հոդվածի առաջին մասով, 317-րդ հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական ​​իշխանությունը տապալելու հրապարակային կոչ)», — ասված է դատախազության հայտարարության մեջ։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։