Հոկտեմբերի 4-ին կայանալիք մեծ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներին կմիանան քաղբանտարկյալների ընտանիքների անդամները:
Մայրերը Ռուսթավելիի պողոտա կժամանեն հոկտեմբերի 4-ի ժամը 4-ին՝ դրոշներով։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Հասարակության և ընդդիմության մի մասը բոյկոտում են ընտրությունները, պահանջում քաղբանտարկյալների ազատ արձակում, մյուս մասի կարծիքով` ընտրություններին մասնակցելը կարևոր է և կարող է որոշիչ լինել։