ՆԱՏՕ-ն ամրապդնելու է դիրքերը Սեւծովյան շրջանում

Վրաստանի հետ գործընկերության ամրապնդումը չափազանց կարևոր է Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի անվտանգության տեսանկյունից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նախարարների երկօրյա հավաքի ժամանակ: «Երեկ քննարկել ենք և որոշում կայացրել Սեւծովյան շրջանում մեր ներկայության ամրապնդման վերաբերյալ: Մանրամասները հայտնի կդառնան փետրվար ամսին:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի անկյունաքարային գործընկերն է: Մենք ակտիվորեն համագործակցում ենք տարբեր ուղղություններով: Որոշ ժամանակ առաջ Վրաստան է այցելել Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը, մեկ տարի առաջ բացել ենք նոր ուսումնական կենտրոն»,- հայտարարել է Յան Ստոլտենբերգը:

Լրագրողի՝ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին Ստոլտենբերգը պատասխանել է․ «Խորհրդարանական ընտությունները փաստում են, որ Վրաստանը ուժեղացնում է ժողովրդավարական ինստիտուտները»:

Թողնել պատասխան