Հրապարակվել են ուսուցիչների քննության մի քանի առարկայի արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները։

Հայտնի են հետևյալ առարկաների քննությունների արդյունքները.

  • Վրաց լեզու և գրականություն (VII-XII),
  • մաթեմատիկա (VII-XII),
  • ֆիզիկա (VII-XII),
  • քիմիա (VII-XII),
  • կենսաբանություն (VII-XII),
  • պատմություն (VII-XII)
  • աշխարհագրություն (VII-XII):

Քննության արդյունքներն իմանալու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայքը և մուտք գործի՝ օգտագործելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։

Ըստ NAEC-ի` մյուս քննական առարկաների արդյունքները կհրապարակվեն հերթականությամբ, որից հետո կսկսվի բողոքարկման դիմումների ընդունումը։