Թբիլիսիի «Վակզալի» շուկայի (Ավտոկայանի մեծ շուկա) որոշ վաճառողներ կասկածում են, որ հրդեհից փրկված իրենց ապրանքն ինչ-որ մեկը գողացել է։
Նրանց կասկածներն ամրապնդվում են այն փաստով, որ կոշիկի տուփերի չայրված մասը դատարկ է։
Դրա պատճառով առավոտից կայարանի շուկայի մոտակայքում աղմուկ է բարձրացել։ Առևտրականները կառավարությունից օգնություն են խնդրում։ Թբիլիսիի քաղաքապետարանից դեռ ոչ ոք չի այցելել դեպքի վայր։