Հունվարի 19-ին ուղղափառ աշխարհը նշում է Հայտնության տոնը:
Վրաստանում հունվարի 19-ը հանգստյան օր է, ինչը նշանակում է` դպրոցականներն ու ուսուցիչները, նաև մանկապարտեզների, պետական հաստատությունների աշխատակիցները չեն աշխատելու։
Աստվածհայտնության և մկրտության տոնը Քրիստոնեական տասներկու տաղավար տոներից մեկն է: Այս օրը կոչվում է նաև Աստծո հայտնության տոն, քանի որ հայտնվեց Սուրբ Երրորդությունը: Սահմանվեց նաև մկրտությունը։
Ամեն տարի այս օրը Հորդանան գետը սկսում է բարձրանալ, երբ Երուսաղեմի պատրիարքը երեք անգամ խաչը գցում է գետը: Ըստ Սուրբ Ավետարանի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսին մկրտել է Հորդանան գետում։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով կանգնել է Նրա գլխին, և երկնքից ձայն է հնչել. ««Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»։