Հունվարին Ազգային բանկը համալրեց իր պահուստները 141 մլն դոլարով

Հունվարին Ազգային բանկը պահուստները համալրել է հավելյալ 141 միլիոն դոլարով, ինչի արդյունքում գրանցվել է հերթական ռեկորդային ցուցանիշը, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ըստ Կոբախիձեի` պահուստային ակտիվներն ընդհանուր առմամբ կազմել են 6,3 միլիարդ դոլար:

«Միջազգային պահուստային ակտիվներում առաջընթաց ունենք. հունվարին ևս շարունակվել է մեր արժութային և այլ պահուստային ակտիվների համալրումը:

Հունվարին Ազգային բանկը պահուստները համալրել է հավելյալ 141 միլիոն դոլարով, ինչի արդյունքում գրանցվել է ևս մեկ ռեկորդային ցուցանիշ: Մեր պահուստային ակտիվները ընդհանուր առմամբ արդեն կազմել են 6,3 միլիարդ դոլար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային բանկին կատարած աշխատանքի համար: Ազգային բանկի նախագահին, ղեկավարությանը, խորհրդի անդամներին՝ բոլորին շնորհակալություն կատարած աշխատանքի համար»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: