669 նոր դեպք. կորոնավիրուսի իրավիճակը Վրաստանում կարգավորվում է

Մեկ օրում Վրաստանում Կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել։ 

Տվյալները ստացվել են 19 311  թեստի հիման վրա` 2000 թեստով պակաս, քան նախօրեին էր, երբ 723 դրական էր եղել։

Երկրում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է  256 956-ի։

Նոր դեպքերի 43%-ը Թբիլիսիում է (285)։  Ջավախքում 10, իսկ Քվեմո Սվանեթիում ընդամենը 1 դեպք է եղել։  Կորոնավիրուսը ևս 21 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 3 148-ի։ Նախօրեի տվյալներով` ապաքինվել է 637 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 247 096 է։

Երկրում 6686 ակտիվ դեպք կա, մոտ 40%-ը ստացիոնար բուժում է ստանում։ 610 ծանր հիվանդ կա։ Արհեստական շնչառության ապարատ է միացված 167 պացիենտի։