Հոկտեմբերի 23-ին Իլիայի պետական համալսարանի դասախոսական կազմի ընդհանուր ժողովը քննարկել է Կրթական համակարգի բարեփոխումների խմբի մշակած հայեցակարգը, որի իրականացումը, ըստ հանդիպման մասնակիցների, կհանգեցնի ցավալի հետևանքների։
Իլիայի պետական համալսարանի տարածած հայտարարության համաձայն՝ հաստատությունը, դասախոսական կազմի հետ համաձայնեցնելով, մշակել է հրապարակային ելույթի տեքստը.
«Մենք՝ համալսարանական համայնքի ներկայացուցիչները, պրոֆեսորները, հետազոտողները, ուսանողները, շրջանավարտները և կրթական ոլորտի կողմնակիցները, համաձայն չենք բարձրագույն կրթության բարեփոխումների առաջարկվող հայեցակարգի հետ, քանի որ՝
ա) դա չի մշակվել և քննարկվել համալսարանական համայնքի և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ,
բ) առաջարկվող ծրագիրը հակասահմանադրական է, հակասում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված ակադեմիական ազատության և ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքներին,
գ) բարձրագույն կրթության ոլորտում ծրագրի իրականացումը կհանգեցնի աղետալի հետևանքների, այդ թվում՝ ուսուցման և հետազոտությունների որակի կտրուկ վատթարացման, բարձրագույն կրթության տեղի և դերի կտրուկ նվազման հասարակական համակարգում, Վրաստանը կմեկուսացնի միջազգային կրթական տարածքից և սպառնալիք կդառնա ոչ միայն երիտասարդ սերնդի ապագայի, այլև ողջ երկրի ապագայի առումով»: