Իլիայի պետական համալսարանի նախապատրաստական կուրսում կստանան դրամաշնորհ

2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների համար «Վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրացիա» ծրագրի ուսանողները կստանան ուսումնական դրամաշնորհ, որը նշանակում է կիսամյակի ուսման վարձի լրիվ կամ մասնակի ֆինանսավորում, հայտնել է Իլիայի պետական համալսարանը:

Ուսանողը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

  • Ընդգրկված լինի «Վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրացիա» ծրագրում;
  • Չստանա այլ ուսումնական դրամաշնորհ կամ որևէ այլ տեսակի ուսումնական ֆինանսավորում,
  • Ունենա ակտիվ ուսանողի կարգավիճակ և հաշվետու կիսամյակում անցած յուրաքանչյուր առարկայից նրա գնահատականը լինի առնվազն 85 միավոր;
  • Ստանա կիսամյակում առնվազն 30 կրեդիտ;
  • Լինի առաջին կամ երկրորդ կիսամյակի ուսանող. լրացուցիչ կիսամյակի ուսանողները չեն ֆինանսավորվի։

2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների ավարտին ֆինանսավորումը կտրամադրվի ծրագրի ուսանողների համապատասխան կիսամյակում ցուցաբերած ակադեմիական առաջադիմության հիման վրա։