Իլիա Ջալաղանիան նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգապետ (Բոլնիսի, Գարդաբանի, Դմանիսի, Թեթրիծկարո, Մառնեուլի, Ծալկա մունիցիպալիտետներ և Ռուսթավի քաղաք):
Փոփոխությունն անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ 2024 թվականի փետրվարին այդ պաշտոնում Իրակլի Կոբախիձեի նշանակած Լևան Խարաբաձեն դարձավ Մամուկա Մդինարաձեի տեղակալը Պետական անվտանգության ծառայությունում:
Ջալաղանիան մինչ այդ նահանգապետի առաջին տեղակալն էր: 2025 թվականի հունվարին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 46 հազար 194 լարի կամ ամսական 3849 լարի: