Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` օգոստոսի 27-ին որոշ վայրերում անձրև կտեղա, իսկ օգոստոսի 28-29-ին սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է տաք և չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +33, +35։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում օգոստոսի 27-ին հնարավոր է թույլ կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ օգոստոսի 28-29-ին սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ. օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +31, +33։