Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է «ճանապարհը փակելու» և այլ վարչական իրավախախտումների մեղադրանքով ձերբակալված 17 ցուցարարների գործը։
Նրանցից 11-ին դատարանը դատապարտեց մի քանի օր ազատազրկման, իսկ վեց հոգու դատական նիստերը հետաձգվել են:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում ընդունեց օրենքներ, որոնք, ըստ հասարակության լայն շրջանակի, էլ ավելի սահմանափակեցին խոսքի ազատությունը։ Դիմակ կրելը կամ հանրահավաքի ժամանակ ճանապարհը փակելը պատժվում է մինչև 15 օր ազատազրկմամբ, իսկ կրկնվող հանցագործության դեպքում՝ մինչև 1 տարի ազատազրկմամբ:
Օրինակ` ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը, որին հոկտեմբերի 22-ին ձերբակալել էր ոստիկանությունը, դատապարտվել է 14 օր ազատազրկման։ Ներքին գործերի նախարարությունը նրան մեղադրել է ճանապարհն արհեստականորեն փակելու համար։