Ինգա Փխալաձեն նշանակվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար։
Նախարարության հաղորդմամբ՝ Փխալաձեն նախարարությունում կղեկավարի էներգետիկայի ոլորտը։
«Ինգա Փխալաձեն 28 տարվա փորձ ունի էներգետիկայի և էկոլոգիայի ոլորտների կառավարչական և փորձագիտական պաշտոններում։
Նա համագործակցել է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը, Ջրային ռեսուրսների և էներգետիկայի նորվեգական վարչությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրամիությունը, Համաշխարհային բանկը և այլն», — նշված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։