Վարչապետն անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ է դրել

Վրաստանի վարչապես Մամուկա Բախտաձեն այսօր` մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Թբիլիսիի Վակե այգում անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ է դրել:

Նրա հայտարարությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը մարդկության պատմության մեջ յուրահատուկ օր է: Նա պատերազմի վետերաններին շնորհավորել է և առողջություն մաղթել:

«Վրաստանը մեծ զոհեր տվեց այս պատերազմին: Հարյուր հազարավոր վրացիներ հերոսաբար ընկան այս դաշտում: Գլուխս խոնարհում եմ նրանց հիշատակի առջև»,- հայտարարել է Բախտաձեն: