Իրակլի Ղարիբաշվիլին հիվանդանոցում այցելել է Թորնիկե Ռիժվաձեին

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է «Առաջին համալսարանական» կլինիկա, որտեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Աջարիայի կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, փոխանցել է TV Pirveli-ն։

Ղարիբաշվիլին կլինիկա է ժամանել կնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ։

Նշենք, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Աջարիայի կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն ինքնասպանության փորձ է արել։

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը Սագարեջոյում։ Փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Ռիժվաձեն սրտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։