«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Չինաստան։
Կոբախիձեի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Շանհայի Հոնգցյաո միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Շանհայի փոխքաղաքապետ Սիե Տոնգը։
«Վրաստանի վարչապետը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցիանի հրավերով, կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որին Վրաստանն այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր։
Շանհայ այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն հանդիպելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի ղեկավարի հետ», — ասված է Կոբախիձեի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։
Իրակլի Կոբախիձեին Չինաստանում ուղեկցում են 5 նախարարներ՝ Մակա Բոճորիշվիլին, Մարիամ Քվրիվիշվիլին, Դավիթ Սոնղուլաշվիլին, Լաշա Խուցիշվիլին, Ռևազ Սոխաձեն։ Չինաստանում է նաև Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։