Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահիանին։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, որին նպաստում են քաղաքական սերտ կապերը։

«Այս համատեքստում նշվեց Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի անցյալ տարի Վրաստան կատարած պաշտոնական այցի հատուկ նշանակությունը։

Կողմերը քննարկեցին առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության խորացման առկա հնարավորությունները։ Ընդգծվեց Վրաստանում Eagle Hills ընկերության 6.6 միլիարդ ԱՄՆ դոլարի պատմական ներդրման նշանակությունը, նաև նշվեց Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումներով իրականացված Թբիլիսիի նավահանգստի նախագծի դերը և Վրաստանում այլ խոշոր ներդրումային ընկերությունների հաջող գործունեությունը։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողով այցի շրջանակներում, մասնակցեցին արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, արդարադատության նախարար Պաատա Սալիան և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», — հայտնել են «Վրացական երազանք»-ի կառավարությունից։