Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապես Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպանին։

«Հանդիպմանը վարչապետը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների կապակցությամբ և ցավակցություն հայտնել Իսրայելին՝ զոհերի կապակցությամբ:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունը կարճ ժամկետում կվերականգնվի, և ընդգծել է կայունության կարևորությունը երկրների ու ժողովուրդների բարօրության համար:

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանի և Իսրայելի միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների մասին», — ասված է հաղորդագրության մեջ: