«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կրթական բարեփոխումներից հետո, խոսել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխման մասին։ «Իմեդի» (իշխանամետ) հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ կրթության նման բարեփոխումներ են անհրաժեշտ նաև առողջապահության ոլորտում։
«Իհարկե, համակարգը զարգանում է փուլ առ փուլ, բայց մենք առողջապահության ոլորտում ունենք խնդիր, որի մի շարք ուղղություններով անբավարար որակի պատճառով մեր բազմաթիվ համաքաղաքացիներ մեկնում են արտերկիր բուժվելու։ Կարծում եմ, եթե մենք համակարգված մոտենանք այս հարցին, ապա միջնաժամկետ հեռանկարում Վրաստանում հնարավոր կլինի ապահովել բժշկական ծառայությունների այնպիսի որակ գործնականում բոլոր ուղղություններով, որն այսօր ապահովված է, օրինակ, Թուրքիայում, Գերմանիայում, Իսրայելում կամ Ավստրիայում։ Դա հնարավոր է։ Դրա համար պետք է ունենալ համապատասխան ռազմավարական պլան։
Մենք ցանկանում ենք բոլոր ուղղություններով ներկայացնել նման ռազմավարական պլան, ինչը մեզ հնարավորություն կտա հասնելու ոչ թե փուլային արդյունքների, այլև բեկումնային փոփոխությունների», — ասել է նա։
Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է պլանավորել երկրի զարգացումը երկարաժամկետ հեռանկարում, ինչի համար արդեն հայտարարել է, որ պլանը կազմվելու է մինչև 2036 թվականը ներառյալ։