Այսուհետ կորոնավիրուսի վիճակագրությունը կհրապարկվի շաբաթը մեկ անգամ

Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրության վերաբերյալ տվյալներն այլևս ամեն օր չեն հրապարակվի։ Փոխարենը, վարակվածների, մահերի և ապաքինման մասին տեղեկատվությունը կամփոփովի շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին։

«Քանի որ վարակվածության մակարդակի համաճարակաբանական պատկերը նվազում է, տվյալների հրապարակման հաճախականությունը կփոխվի։ Տվյալները, որոնք նախկինում հրապարակվում էին ամեն օր՝ վարակվածների թվի, մահերի, դրական ցուցանիշների վերաբերյալ, կհրապարակվեն շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ ընթացիկ միտումներն ավելի լավ վերլուծելու համար»,- պարզաբանել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Նշենք, որ Վրաստանում այսօրվանից՝ մայիսի 2-ից, կառավարության որոշմամբ վերացվում է նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը։