Իրակլի Օքրուաշվիլին դատապարտվեց 5 տարի և 3 ամիս ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Ամիրան (Բուտա) Ռոբաքիձեի մահվան գործով ծառայողական լիազորությունները չարաշահելու՝ տուժողի անձնական արժանապատվությունը վիրավորելու հատկանիշներով մեղավոր է ճանաչել ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին։

Վրաստանի դատախազության հաղորդմամբ` Թբիլիսիի քաղաքային դատարանն Իրակլի Օքրուաշվիլիին 7 տարվա ազատազրկման պատիժ է որոշել, որը համաներման հիման վրա կրճատվելով դարձել է 5 տարի և երեք ամիս։

Նույն գործով դատարանն արդարացրել է նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիին, որը դատախազությունը կբողոքարկի վերաքննիչ կարգով։