Իտալիան դրամական փոխանցումների առաջատարն է Վրաստանում

Հունվարին Վրաստան կատարված մասնավոր փոխանցումները կազմել են 282.64 միլիոն դոլար, ինչը 16.6%-ով (40.2 միլիոն դոլար) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս ցուցանիշով Իտալիան առաջ է անցել Միացյալ Նահանգներից և զբաղեցրել առաջին տեղը։

Ռուսաստանը երրորդ տեղում է ավելի քան 30% աճով։

Առաջատար տասը երկրներն են.

  • Իտալիա՝ 53.183 միլիոն դոլար (15.21% աճ);
  • Միացյալ Նահանգներ՝ 52.043 միլիոն դոլար (10% աճ);
  • Ռուսաստան՝ 33.509 միլիոն դոլար (31.61% աճ);
  • Իսրայել՝ 26.657 միլիոն դոլար (15.72% աճ);
  • Գերմանիա՝ 24.109 միլիոն դոլար (24.57% աճ);
  • Հունաստան՝ 22.396 միլիոն դոլար (17.91% աճ);
  • Թուրքիա՝ 9.530 միլիոն դոլար (26.22% աճ);
  • Իսպանիա՝ 7.405 միլիոն դոլար (40.31% աճ);
  • Ֆրանսիա — 5.345 միլիոն դոլար (20.08% աճ);
  • Ղազախստան — 5.212 միլիոն դոլար (10.01% աճ):