Իվանիշվիլին կրկին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի հետ դատը

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Լոնդոնի Բարձրագույն դատարանում կրկին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի հետ դատը։

Սա Բերմուդյան կղզիներում սկսված դատի վերաբերյալ վերջնական ատյանի որոշումն է։

Իվանիշվիլին շահել է Credit Suisse-ի հետ առաջին վեճը Բերմուդյան կղզիների դատարանում 2022 թվականի մարտին, չնայած CS Life Bermuda-ն (Credit Suisse-ի դուստր ձեռնարկություն) բողոքարկել է դատավճիռը։

Կորուստների վերջին գնահատման համաձայն՝ Իվանիշվիլին Credit Suisse-ում կորցրել է 607 միլիոն դոլար։ Գումարի այս չափը հայտարարվել է 2022 թվականի հունիսին։

Նոր որոշմամբ` Լոնդոնի Բարձրագույն դատարանը միաձայն մերժել է CS Life-ի (Credit Suisse-ի դուստր ձեռնարկություն) բողոքարկումը բոլոր կետերով, բացառությամբ վնասի գնահատման ճիշտ մեկնարկի ամսաթվի։

Այնուամենայնիվ, չնայած Լոնդոնի Բարձրագույն դատարանում Credit Suisse-ի գործը շահելուն, դեռևս պարզ չէ, թե արդյոք Իվանիշվիլին կստանա՞ գումարը, թե` ոչ։ Չնայած Մեծ Բրիտանիան Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառել, բայց 2024 թվականի դեկտեմբերից ի վեր նա ենթարկվել է ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների։