ԵԽ կոմիտեի անդամները կայցելեն Հարավային Կովկաս

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն աշխատանքային այցով կայցելեն Հարավային Կովկասի երկրներ:

Հայաստանյան «Արմենպրես» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։ Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաև ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական  վերահսկություն։