Վետերան ֆուտբոլիստ, Քոբուլեթիում կառուցվող շենքի սեփականատեր Ջանո Անանիձեն բնակարան է նվիրել Էթեր Լիպարտելիանիին։ Տեղեկությունը տարածել է Geo Team-ը։
«Ջանո Անանիձեն աշխարհի չեմպիոն Էթեր Լիպարտելիանիին Քոբուլեթիում կառուցվող իր սեփական շենքում բնակարան է նվիրել։ Ջանոն արդեն տեղեկացրել է աշխարհի չեմպիոնին նվերի մասին, որտեղ վերջինս կարող է բնակվել 2027 թվականից», — գրել է Geo Team-ը։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայացած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Էթեր Լիպարտելիանին նվաճեց ոսկե մեդալ 57 կգ քաշային կարգում և դարձավ առաջին վրացի կինը, որը նվաճեց ձյուդոյի աշխարհի չեմպիոնի կոչումը։