Իսրայելը արգելել է վրաց պաշտոնյաներին երկիր մուտք գործել

Իսրայելի միգրացիայի ծառայությունը Խոբիի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան)  շրջանային վարչության 4 աշխատակիցներին արգելել է երկիր մուտք գործել: Այս մասին ասված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հաղորդում՝ չհստակեցնելով նաև վարչության աշխատակիցների Իսրայել այցի նպատակը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Խոբիի շրջանային վարչության աշխատակիցները Իսրայել են մեկնել երկուշաբթի: Թել Ավիվի օդանավակայանում, սակայն, Իսրայելի միգրացիայի ծառայությունը թույլ չի տվել նրանց անցնել պետական սահմանը՝ նրանց տեղափոխելով արտաքսման կենտրոն: Նշվում է, որ այսօր արդեն նրանք հայրենիք կվերադառնան:

Ակնկալվում է, որ այդ մասին տեղեկատվությունը կհանրայնացվի, երբ նրանք Վրաստան վերադառնան: