Իզորիան հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

ԱՄՆ մեկնելուց մեկ շաբաթ առաջ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիին:

«ԱՄՆ-ը  ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել  Վրաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումների համար՝ ավելի հզորացնելով երկրի պաշտպանունակությունը»,- ասված է ՊՆ-ի տարածած  հաղորդագրությունում:

Նշվում է, որ Իզորիան կհանդիպի ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթիսին:

ԱՄՆ դեսպանի հետ հանդպիմանը ներկա են եղել Պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանին և Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան