Իվանիշվիլին նոյեմբերի 7-ի կազմակերպիչների թվում էր․ Նաթելաշվիլի

«Նոյեմբերի 7-ի սարսափելի ողբերգությունից 10 տարի է անցել: Այս հանցագործության կազմակերպիչներից մեկն այն ժամանակվա իշխանությունների հետ այս ռեժիմի հովանավոր և ներկայիս միապետ  Բիձինա Իվանիշվիլին էր»,-այս մասին հայտարարել է Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Վերջինս 2007-ի բողոքի ցույցից հետո իր և իր ընտանիքի վրա ճնշումներ գործադրելու մեջ մեղադրում է նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

«Հենց Իվանիշվիլիի պահանջով ինձ քրեական պատասխանատվության ենթարկեցին, հետախուզում հայտարարեցին, հետապնդեցին, գրասենյակ ներխուժեցին: Նա այս ամենի համար ամենայն խստությամբ պետք է պատասխանատվություն կրի: Պատրաստ եմ դատախազությանը ցուցմունքներ տալ»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան