Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը սոցիալական ցանցում կտրուկ քննադատել է «Վրացական երազանք»-ի կառավարությանը՝ անվանելով «հակաամերիկյան և մաֆիոզ ռեժիմ»։ Նա ասել է, որ կառավարության գործողությունները սպառնում են ԱՄՆ-ի հասանելիությանը Միջին միջանցքի հանքանյութերին և նպաստում են Չինաստանի ազդեցության աճին տարածաշրջանում։
«Ցավոք, «Վրացական երազանք»-ի ագրեսիվ հակաամերիկյան ռեժիմը վտանգում է ԱՄՆ-ի նավահանգստային և ցամաքային հասանելիությունը Միջին միջանցքի հանքանյութերին՝ իր սեփական նավահանգիստը հանձնելով Չինաստանի կոմունիստական կուսակցությանը և հալածելով վստահելի ներդրողներին՝ մաֆիոզ ոճի կոռուպցիայի օգտին», — գրել է կոնգրեսականը։
Հիշեցնենք. նոյեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որի համաձայն՝ Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել ԵՄ անդամակցության ճանապարհին, և նրա թեկնածուի կարգավիճակը կրում է միայն «ձևական» բնույթ։ Հանձնաժողովը վերահաստատել է իր համերաշխությունը Վրաստանի ժողովրդին։