Դաշբաշի կիրճը զբոսաշրջիկների հետաքրքության կենտրոնում է

2023 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստանի պահպանվող տարածքները ընդունել են ընդհանուր առմամբ 1 մլն 015 հազար 024 այցելու։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունը։

Այդ ցուցանիշից 589 հազար 841-ը այլ երկրների քաղաքացիներ են։ Գործակալության տվյալներով, անցած տարվա համեմատ օտարերկրյա այցելուների թիվն աճել է 29 տոկոսով։

2023 թվականին ամենաշատ այցելությունները կատարվել են հետևյալ պահպանվող տարածքներ.

  1. Մարտվիլիի կիրճ
  2. Պրոմեթեի քարանձավ
  3. Մտիրալայի ազգային պարկ
  4. Սաթափլիա
  5. Ծալկայի կիրճ (Դաշբաշի կիրճ)

Ըստ գործակալույթան՝ 2023 թվականին էկոտուրիզմի զարգացման համար կներդրվի ընդհանուր առմամբ 22,5 մլն լարի։