Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում հարցաքննվել է Սամխարաուլիի բյուրոյի փորձագետը, որը կատարել էր եվրոպամետ ցույցերի ժամանակ թմրամիջոցներ պահելու կասկածանքով բանտարկված Նիկա Կացիայի փորձաքննությունը։
Մայա Կուխաշվիլին դատարանին հայտնել է, որ ՄԱԿ-ի չափանիշներով կատարված նմուշում թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել։
Փորձագետը պարզաբանել է, որ Կացիան եթե թմրանյութ օգտագործած լիներ, փորձաքննությունը անպայման կբացահայտեր դա։
Դատախազությունը Նիկա Կացիային մեղադրում է մեծ քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, ինչ Գիորգի Ախոբաձեին։
Նիկա Կացիան, որը եվրոպամետ հանրահավաքների մասնակից է, իրեն անմեղ է համարում և պնդում է, որ «թմրանյութեր են դրել իր գրպանը»։