Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգում կատարվել են որոշ կադրային փոփոխություններ. սեփական հայտարարությունների հիման վրա իրենց պաշտոնները լքել են Ցամաքային տրանսպորտի գործակալության պետը, Նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրենը, իսկ անցյալ շաբաթ՝ Ծովային տրանսպորտի գործակալության պետը։
Այս տեղեկությունը հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նշված նախարարության էներգետիկ քաղաքականության և ներդրումային նախագծերի վարչությունը կղեկավարի Ալեքսանդր Սոխաձեն, իսկ էլեկտրաէներգետիկ համակարգի առևտրային օպերատորի գլխավոր տնօրեն է նշանակվել Թորնիկե Կղազարաշվիլին։
Նշենք, որ Ցամաքային տրանսպորտի գործակալության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Լևան Գամկղրելիձեն, Նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ Գիորգի Չիքովանին, իսկ Ծովային տրանսպորտի գործակալությունը ղեկավարում էր Ալեքսի Ախվլեդիանին։