Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ «կադրային փոփոխություններ են իրականացվել», որի շրջանակում իրենց պաշտոնները լքել են հետևյալ բարձրաստիճան ոստիկանները՝
- Ճանապարհային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն,
- Քրեական ոստիկանության պետ Թեյմուրազ Կուպատաձեն,
- Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լաշա Գոգնիաշվիլին։
Նոր նշանակվածներն են․
- Թեյմուրազ Կուպատաձեն նշանակվել է անվտանգության ոստիկանության վարչության նախագահ;
- Քրեական ոստիկանության նոր ղեկավար է դարձել Դավիթ Կիկնաձեն, մինչ այդ` նույն վարչության պետի տեղակալն էր;
- Թբիլիսիի ոստիկանության նոր պետ է նշանակվել Վաժա Սիրաձեն;
- Թբիլիսիի ոստիկանության պետի տեղակալ Լևան Մաիսուրաձեն նշանակվել է Ճանապարհային ոստիկանության ղեկավար;
- Լաշա Գոգնիաշվիլին Թբիլիսիի ոստիկանության պետն էր, նշանակվել է Կախեթիի ոստիկանության պետ;
- Կախեթիի ոստիկանության նախկին պետ Թեյմուրազ Կալանդաձեն նշանակվել է Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար։