Ավելի քան 1500 զինվորական բնակարան կստանա. վարչապետ

2019 – 2020 թվականներին 7526 զինվորականի աշխատավարձը կավելանա, իսկ 1634 զինվորական բնակարան կստանա։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության տարեկան զեկույցը ներկայացնելիս:

«Ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն և ռեսուրս հատկացնել մեր զինվորականների սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ: Ընթացիկ տարում արդեն մի քանի կարևոր ծրագիր է իրականացվել: Հատուկ ցանկանում եմ առանձնացնել առողջապահության ոլորտը՝ Քութայիսիում մեր զինվորների համար բացել ենք շատ կարևոր բժշկական կենտրոն: Հաջորդ տարվա ընթացքում, ԱՄՆ օգնությամբ, Վրաստանում ամենամեծ բժշկական կենտրոններից մեկը կբացվի»,- հայտարարել է Բախտաձեն: