7 ամսում Վրաստանում գրանցվել է 9 879 ռուսական բիզնես

2022 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ը՝ 7 ամսում, Վրաստանում գրանցվել է 9 879 ռուսական բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը:

Տեղեկության համաձայն, 9 879 ընկերություններից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնցից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9 180-ը՝ անհատ ձեռնարկատիրական են, 14-ը՝ ձեռնարկատիրական չեն:

Հարկ է նշել, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանում գրանցված 685 ռուսական ՍՊԸ-ներից 680-ի գործունեությունն անհայտ է։

5 ընկերության գործունեության ոլորտը բաժանված է հետևյալ կերպ.

  • սուրճի վերամշակում,
  • համակարգչային ծրագրավորման գործունեություն,
  • բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտ,
  • խաղերի և խաղալիքների արտադրություն,
  • հյուրանոցներ և նմանատիպ կացարաններ` առանց ռեստորանների:

ՌԴ-ից Վրաստան է մուտք գործել 222 հազար 274 մարդ