Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ Եվրամիության «պահանջներն անիրատեսական են», որոնք հնչել են Վրաստանի համար վիզային ազատականացման հնարավոր չեղարկման կապակցությամբ։
Ըստ Կախա Կալաձեի` Եվրամիությունը չի սիրում Վրաստանի կառավարությանը միայն մեկ պատճառով. նրանք «ինչ-որ մեկի ներկայացուցիչները չեն այս երկրում և չեն կատարում իրենց որոշումները»։
«Եվրահանձնաժողովի հրապարակման մեջ մի կողմից նրանք մեզ ասում են, որ երկիրը առաջընթաց է գրանցել, առաջ ենք շարժվում, առաջատար երկրներից մեկն ենք, մյուս կողմից՝ չեն սիրում Վրաստանի կառավարությանը. դրա համար կա միայն մեկ պատճառ՝ մենք ինչ-որ մեկի ներկայացուցիչները չենք այս երկրում, մենք գործակալություն չենք, և մենք նրանց որոշումները չենք իրականացնում, մենք համաձայն չենք, քանի որ գիտենք, որ այս ամենը վնասակար է մեր երկրի և ժողովրդի համար։ Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, երկրի շահերը, և այս քաղաքականությունը կշարունակվի նաև ապագայում», — ասել է Կալաձեն։