Կանադայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությանը։
Կանադան մտահոգություն է հայտնել վերջին շրջանի ժողովրդավարական հետընթացների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ սպառնալիքների և քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրությունների վերաբերյալ։
Հաղորդագրության համաձայն` Կանադան աջակցում է Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարելավման ջանքերին։
Հիշեցնենք. Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Նրան ձերբակալեցին հենց դատարանի դահլիճում։
Նրա ձերբակալությանն արձագանքել են բազմաթիվ արևմտյան քաղգործիչներ։